Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում Երևանի դպրոցների աշակերտներն էին. կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում Երևանի դպրոցների աշակերտներն էին. կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում Երևանի դպրոցների աշակերտներն էին. կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և ոլորտի հրավիրված մասնագետներ։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ երեխաները նախապես ներկայացրել էին զեկույցներ, որոնք քաղաքապետարանում ձևավորված աշխատանքային խումբը գնահատել էր 10 բալանոց սանդղակով: Արդյունքում ընտրվել էր 64 զեկույց, որոնց հեղինակներն էլ հրավիրվել են մասնակցելու ավագանու նիստին: Էլեկտրոնային քարտեզ՝ զբոսաշրջիկների համար, էկոկրթություն, ջրահեռացման համակարգեր, քաղաքային տրանսպորտ, թափառող շների խնդիրներ. օրակարգում քաղաքին վերաբերող տարբեր հարցեր էին ընդգրկված: Քվեարկության դրվեց լավագույն 9 աշխատանք:

Ըստ աղբյուրի՝ քաղաքային տնտեսության կառավարման հարցում պատանի օրենսդիրների պատկերացումները տարբեր են եղել: Բարձրացված խնդիրների ու առաջարկների վերաբերյալ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնված ծրագրերն ու քաղաքային իշխանության մոտեցումները:

 «Հետաքրքիր է լսել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում են տարիքային այս խմբի սաները: Մոտ ապագայում հենց նրանց է վստահվելու ինչպես քաղաքի կառավարման, այնպես էլ երկրի զարգացման կարևոր առաքելությունը: Շնորհակալ եմ հնչեցված հետաքրքիր մտքերի ու գաղափարների համար: Այսօր մենք օրվա ընթացքում մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք ստանում, և շատ կարևոր է ճիշտ տարբերակել ճշգրիտ տեղեկատվությունը կեղծից»,- նշել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս շնորհավորել դպրոցական ավագանու անդամներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Նշվում է, որ օրակարգում ընդգրկված 9 նախագծից հավանության է արժանացել 4-ը: Աշակերտների քվեարկության արդյունքում, ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով: Նախորդ տարվա հաստատված ծրագրերից կյանքի է կոչվել շների համար հատուկ այգի կառուցելու նախագիծը:

Թեմայի այլ նորություններ