Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է

Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին և 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություններ։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց։ Կատարվում է նախաքննություն։

Թեմայի այլ նորություններ