Ճիշտ է, պետք չէ տատիկներին ու պապիկներին տուգանել, պետք է ամբիոնից առանց դիմակ խոսող պատգամավորներին տուգանել. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Ճիշտ է, պետք չէ տատիկներին ու պապիկներին տուգանել, պետք է ամբիոնից առանց դիմակ խոսող պատգամավորներին տուգանել. վարչապետ

Ճիշտ է, պետք չէ տատիկներին ու պապիկներին տուգանել, պետք է ամբիոնից առանց դիմակ խոսող պատգամավորներին տուգանել. վարչապետ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հարց ուղղեց դիմակների տուգանքների վերաբերյալ: Նա պատմեց, որ գյուղում մի տարեց մարդ իրեն ասել է, թե Կառավարությունը մտածում է ժողովրդի մասին, սակայն մեր երկիրը հարուստ երկիր չէ, եւ ստիպված տուգանում են մարդկանց:

Այնուհետեւ նա հարցրեց, թե ինչքանո՞վ են արդարացված տուգանելու միջոցով՝ համավարակի կանխարգելման գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հարց հղեց պատգամավորին, թե մեր սիրելի հայրենակիցները, որ տուգանվում են, դիմակ կրու՞մ են, թե՞ չեն կրում: «Այսինքն՝ չեն կրում, տուգանվում են: Հիմա դուք տեսնում եք, որ ես ինքս, Կառավարության բոլոր անդամները, բոլոր հնարավոր տեղերում չնչին բացառություններով դիմակներով ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս դիսկուրսն ընդհանրապես չի հասկանում:

«Մենք ասում ենք՝ դիմակ կրեք, որ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք, սահմանները բացվեն, եւ մենք վերադառնանք մեր բնականոն կյանքին: Հիմա դուք ասում եք՝ մի տուգանեք: Իսկ քաղաքացիներին երբեւէ կոչ արե՞լ եք դիմակ կրել»,- ասաց վարչապետը:

Նա մեջբերեց քաղաքացիների բողոքները, թե դիմակը թանկ է եւ ընդգծեց, որ կարելի է այն պատրաստել տանը՝ սովորական սավանից: Փաշինյանը շեշտեց, որ տուգանքը արդյունավետ միջոց է: «Մենք չենք ասում մարդկանց տուգանում ենք, մենք ասում ենք՝ խնդրում ենք՝ դիմակ կրեք, եւ դրան տալիս ենք իրավական ուժ: Հիմա մենք պետությու՞ն ենք, թե՞ պետություն չենք»,- հարցրեց վարչապետը:

Նա նաեւ շեշտեց, որ ամբողջ աշխարհում Հայաստանում դիմակ չկրելու տուգանքները նվազագույնն են: «Կոչ արեք քաղաքացիներին, ասեք, որ դիմակ կրեն: Ոչ ոք ոչ ոքին չի ուզում տուգանել»,- վստահեցրեց նա:

Այնուհետեւ Փաշինյանը հարցրեց պատգամավորին, թե այդ զրույցի ընթացքում տարեց մարդուն տեղեկացրե՞լ է, որ եթե նա կորոնավիրուսով վարակվի, կարող է նաեւ մահանալ. «Նրա կյանքն ի՞նչ արժե: Պակա՞ս, քան 10 հազար դրամը, քան 150 դրա՞մը»:

«Ես ձեզնից շատ եմ գյուղեր գնում, ձեզնից շատ եմ տատիկների, պապիկների հետ շփվում, սա հին ժամանակները չեն, որ ընդդիմությունը գա ասի՝ գիտե՞ք, գնացի գյուղ...»,- ասաց վարչապետը եւ շարունակեց, որ իր արձակուրդի ընթացքում այնքան տատիկների եւ պապիկների հետ է շփվել, որ տիրապետում է ընդհանուր կարծիքին:

«Իսկ վերջին հարցումներից պարզ էր դարձել, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը դրական է վերաբերում այն միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են»,- շեշտեց Փաշինյանը:

Պատգամավորի հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է, որ վճարված տուգանքների գումարները ետ վերադարձվեն, վարչապետը պատասխանեց՝ ո'չ, հնարավոր չէ: «Կառավարությունը չի հավաքում այդ գումարներն ու տանում անդամների տուն, այլ այն պետական բյուջե է մտնում եւ ծրագրերի միջոցով վերադառնում հանրությանը»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարը տուգանվել է եթերում դիմակ չկրելու համար, իսկ դա, ըստ նրա, շատ ճիշտ է: Բայց եւ միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ կան պատգամավորներ, որ ամբիոնի մոտից խոսում են առանց դիմակ եւ չեն տուգանվում: «Պատգամավորներ կան ԱԺ ամբիոնից առանց դիմակի խոսում են եւ չեն տուգանվում: Ճիշտ է, պետք չէ տատիկներին ու պապիկներին տուգանել, պետք է ԱԺ պատգամավորներին տուգանել»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ պնդեց, որ այսօր ոստիկանությունն ինչքան տուգանում է, այնքան էլ դիմակ է բաժանում, իսկ դեպքերի շարժընթացը ցույց է տալիս, որ դիմակների կրումը էֆեկտիվ է:

«Իսկ երբ կստեղծվի քննիչ հանձնաժողովը եւ կպարզի, թե որն է եղել Կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում, կպարզվի, որ եղել է մի սխալ, որ սկզբնական շրջանում ամենակոշտ վարչական եւ ուժային մեթոդները չեն կիրառվել»,- եզրափակեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ