Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ճապոնիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախումբը կատարել է «Երևան-Էրեբունի» երգը:

Մինամիայձուն Տոկիո 2020-ի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաքն է (host town), որի հետ ձևավորվել են ջերմ և բարիդրացիական հարաբերություններ: Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշել է, որ ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ:

Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համերգի երաժիշտներ Մայուկո Կացումուրային (ջութակ), Յոսուկե Նիինոյին (դաշնամուր) և Կազուհիրո Միյամուրային (հոբոյ), փառատոնի կազմակերպիչներ Հիրո Օգուրային և Մանաբու Ֆուկուիին, միջոցառման հովանավոր «Japan Tobacco» ընկերությանը, Մինամիայձու քաղաքի ղեկավարությանը՝ համերգի կազմակերպման համար, ապա Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեին նվիրել է հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր:

Թեմայի այլ նորություններ