Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանությա լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 21.35-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննությոն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.45-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Ավանի Թումանյան թաղամասում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 303-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Մերսեդես Վիանո» մակնիշի ավտոմեքենայի 14-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ