Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին:

Նիչկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ավիաընկերության միջև մի քանի ամիսների սերտ ու հետևողական բանակցությունների արդյունքում հնարավոր է դառնում կյանքի կոչել այս հավակնոտ ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:

«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ավիաընկերության գործունեությանը և նշել, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը և «Էյր Արաբիա»-ի ղեկավարությունը ներկայացրել են նախատեսվող ծրագրերն ու հետագա քայլերը:

Թեմայի այլ նորություններ