Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում սկսվել են  ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները։ Դրանք անցկացվում են Դոլմաբախչե պալատում՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբախչե պալատ, որտեղ նախատեսված է կողմերի բանակցությունների հերթական փուլը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ հնարավոր կլինի արագ առաջընթաց գրանցել։

Բանակցությունների մեկնարկից առաջ կողմերին ուղերձով է դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը մտահոգում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։ Էրդողանը կոչ է արել հրադադար հաստատել։ Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք տան: Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելուն, և հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նման հանդիպում ընդունելուն:

«Հակամարտության երկարաձգումը ոչ մեկին ձեռնտու չէ, պատերազմում հաղթողներ չկան»,- ասել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ հյուրընկալում է պատվիրակություններին և նպաստում նրանց ջանքերին՝ խաղաղություն հաստատելու նման կրիտիկական շրջանում։

Ցանկանալով, որ կայանալիք հանդիպումներն օգուտ բերեն Ուկրաինային ու Ռուսաստանին, տարածաշրջանին և ողջ մարդկությանը, Էրդողանն ասել է, որ լիովին աջակցում է բանակցություններին այս համատեքստում:

Այնուհետ Էրդողանը լքել է պալատը և պաշտոնական այցով մեկնել Ուզբեկստան, հայտնում է Anadolu գործակալությունը:

Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլն է, այն Ստամբուլում է անցկացվում Էրդողանի,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պայմանավորվածությամբ:

Նախորդ բանակցությունների արդյունքում կողմերը նշել են իրենց դժվար ընթացքը և փոքր առաջընթացը՝ պայմանավորված կողմերի սկզբունքորեն հակառակ դիրքորոշումներով։ Առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին, Բելառուսում:

Հիշեցնենք, ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են արդեն 34 օր:

Թեմայի այլ նորություններ