Սմարթ կանգառներից` խաղահրապարակների վերանորոգում․ մարզաբնակ երիտասարդների՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը ֆինանսավորում են ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Սմարթ կանգառներից` խաղահրապարակների վերանորոգում․ մարզաբնակ երիտասարդների՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը ֆինանսավորում են ստացել

Սմարթ կանգառներից` խաղահրապարակների վերանորոգում․ մարզաբնակ երիտասարդների՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը ֆինանսավորում են ստացել

Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և դրանց իրականացման նպատակով ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման» միջոցառման շրջանակում։

Ծրագրի մասնակից ավելի քան 50 երիտասարդներ մայիս ամսվա ընթացքում նախ ուսումնասիրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, ապա հասկացել, թե իրենց ուժերով ինչ փոփոխություններ կարող են իրականացնել։ Եռօրյա դասընթացի շրջանակում, համապատասխան մասնագետների աջակցությամբ, այդ գաղափարները կարճ ժամանակում վերածվել են հստակ գործողությունների պլան ունեցող ծրագրերի։

Լավագույն ծրագրերի պարգևատրման միջոցառմանը ներկա է եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որն իր ելույթում կարևորել է համայնքային զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը։

Շնորհավորելով նախագծերի հեղինակներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ԱՍՀՆ-ն, գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել վերջիններիս իրավունքների լիարժեք իրացման և նրանց կողմից ներկայացվող կարևոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Միջոցառումն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

Թեմայի այլ նորություններ