Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից՝ օգոստոսի 24-ին, ժամը 07:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։