Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քմ տարածք
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քմ տարածք

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 120մմ ականանետի չպայթած արկ, 3 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային TM-62П, 18 ՎՕԳ-17Մ, 7 ДШК-ի չկրակված փամփուշտ, 7 TM-62М , 3 РПГ-7, 1 ПМН-2, 1 TM-57, 1 ЗРП-2, 1 ОЗМ-721, 1 TM-62ПЗ:
Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1273 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 16 695 հիվանդի: Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով:
 
Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված աշխատանքներ: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
 

Թեմայի այլ նորություններ