Սիրիայի նորանշանակ դեսպանը և ԱԳ նախարարն անդրադարձել են հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Սիրիայի նորանշանակ դեսպանը և ԱԳ նախարարն անդրադարձել են հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը:

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, կողմերը անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին։

Թեմայի այլ նորություններ