Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն  այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության լրատվության բաժնից՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց մեկնարկեց ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ:
Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:

Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին:

Այստեղ՝ հենց արգելոցի տարածքում, կարող եք անցկացնել բաց դասեր, գիտական քննարկումներ և էկոկրթական ծրագրեր: 

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Ռոմանոս Պետրոսյանի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցի հերթական կանգառը Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։

Կենտրոնի գործունեության նպատակն է այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու արգելոցի ստեղծման պատմության, դրա նշանակության, կենդանական և բուսական աշխարհի, պատմամշակութային արժեքների հետ:

Նախարարը շրջեց տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվեցին հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:

Թեմայի այլ նորություններ