«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար». Արարատի մարզպետն այցելել է «Արտաշատի» ԲԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար». Արարատի մարզպետն այցելել է «Արտաշատի» ԲԿ

«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար». Արարատի մարզպետն այցելել է «Արտաշատի» ԲԿ

«Արտաշատի» բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Բուժկենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է այնտեղ, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի առաջ ծառացած այդ լրջագույն խնդիրը պատվով հաղթահարելու համար:

«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար: Իրողությունը ցույց տվեց, որ մեր առողջապահական համակարգը կարող է պայքարել բոլոր տեսակի վիրուսների դեմ, կարողանում ենք օպերատիվ արձագանքել, գտնել լուծումներ: Այս դժվարին ամիսներին հիվանդանոցի, Կառավարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև մարզպետարանի ամենժամյա ակտիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել դժվարին այս շրջանը: Եվ ես վստահ եմ՝ հետագայում ևս պատրաստ ենք դիմակայելու ցանկացած խնդրի»,- իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունն է հայտնել նաև Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը:

«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, պարոն Սարգսյան, ինչը մեծապես օգնում է մեզ: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը»,- նշել է Հայկ Համբարձումյանը:

Նշենք, որ իր բնականոն աշխատանքին անցնելուց առաջ հիվանդանոցն ամբողջությամբ ախտահանվել է, ամենայն խստությամբ իրականացվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Բուժկենտրոնի առանձին մասնաշենքում գործում է մեկուսարան, որտեղ ժամանակավորապես կպահվեն կորոնավիրուսի առաջին ախտանիշներ ունեցող քաղաքացիները:

 

«Արտաշատի» բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն...

Опубликовано ՀՀ Արարատի մարզպետարան Вторник, 18 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ