«Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռոք-երաժիշտ Իեն Գիլանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

«Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռոք-երաժիշտ Իեն Գիլանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

«Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռոք-երաժիշտ Իեն Գիլանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից: Ուղերձում մասնավորապես ասվում է.

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի և եռանդի հերթական ապացույցն է:

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաև մեր երկրի քաղաքացիների անունից:

Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում:

Թեմայի այլ նորություններ