Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները քննադատել են ՖԻԴԵ-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները քննադատել են ՖԻԴԵ-ին

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները քննադատել են ՖԻԴԵ-ին

Շախմատի միջազգային ֆեդերացիային թվիթերում և ֆեյսբուքում քննադատել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը և Գաբրիել Սարգսյանը:

«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք ավելի քիչ են անջատված ինտերնետից, քան մյուսները»,- թվիթերում նոր գրառում է արել Լեւոն Արոնյանը։

 

«ՖԻԴԵ-ում իսկապես կարծում են, որ իրենք ամենախելացի՞ն են, իսկ մյուսները ապուշ են։ Ամոթ եւ խայտառակություն նրանց՝ իրենց փչացած եւ գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- թվիթերում գրել է Էլինա Դանիելյանը։

«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ եւ Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- ֆեյսբուքում գրել է Գաբրիել Սարգսյանը։

Թեմայի այլ նորություններ