Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից

Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից

 
«Մի բան անենք» արշավի շրջանակներում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սեւանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը եւ հատուկ պահպանվող տարածքները:

 

Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՀՀ Տուրիզմի պետական կոմիտեն: Մաքրման աշխատանքներում ընդգրկված են տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ շուրջ 70 հոգի: «Մաքրման աշխատանքները սկսել ենք Լճաշենից եւ շարժվում ենք Գավառի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին արդեն մաքրում ենք իրականացնում Նորաշեն եւ Ծովազարդ գյուղերի հատվածներում: Անտառապատ մասերից կամ ճանապարհաեզրերի խանդակներից պարկերով ահագին աղբ ենք դուրս բերում, ինչը բեռնվում ու տեղափոխվում է մարզի գործող աղբավայրեր: Ծրագրի տեւողությունը 12 օր է, որոնցից ութ օրերը մենք կաշխատենք Գեղարքունիքի մարզում: Մեզ նկատելի աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի մարզպետարանը:Եթե չհասցնենք մաքրումն իրականացնել Սեւանա լճի շրջակայքով մեկ, ապա գոնե կարեւոր մասերում այն ավարտած կլինենք»,-հավաստեց Ռուբեն Հովսեփյանը: 

Թեմայի այլ նորություններ