«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:  

Հուլիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, խաղահրապարակներ: Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ Հասցեներ՝ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա), N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա), N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։

Թեմայի այլ նորություններ