Սեպտեմբերի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Սեպտեմբերի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք

Սեպտեմբերի 14-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 14, ընտանեկան բռնության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թեմայի այլ նորություններ