Սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 19 դեմ ձայներով: Ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները կրկին դեմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին:  

Մինչև նախագծի ընդունումը արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կատարված փոփոխությունները: Դրանք են՝ 

  • հստակ շեշտվել է, որ իմունականխարգելումը չի կարող կատարվել առանց անձի համաձայնության.
  • «անապահով երկրներ» բառերը փոխարինվել է «անբարենապաստ երկրներ» բառերով, «կասկածելի անձինք» հասկացությունը փոխարինվել է «հնարավոր կոնտակտավոր» հասկացությամբ, հստակեցվել է «կոնտակտավոր» տերմինը. 
  • հատուկ շեշտվել է, որ կոնտակտավոր անձանց վերաբերյալ տվյալները կարող են ուսումնասիրվել ինկուբացիոն շրջանում. 
  • նախագծից հանվել է միջազգային առողջապահական կանոնների հետ կապված հոդվածը:

ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ այսօր ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները և կոչ արեց այս նախագծի շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդրին և հստակեցնել այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: 

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հանդիպել է ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, պարզաբանել, որ խնդիրը, մեծ հաշվով, ՀՀ-ինը չէ, աշխատանքներ են իրականացվում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, սակայն դեռևս հստակ տեղեկություններ չկան: Ա.Սիմոնյանը կոչ արեց աջակցել Կառավարությանը՝ այս հարցը հնարավորինս շուտ լուծելու համար: 

Արդարադատության փոխնախարարն ասաց, որ պետական սահմանների հետ կապված արգելքներ ֆորմալ առումով չկան, Կառավարությունն աշխատում է կանոնավոր թռիչքները վերականգնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այլ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: 

Թեմայի այլ նորություններ