ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծումն այնքան էլ ընդունելի տարբերակ չէ. ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծումն այնքան էլ ընդունելի տարբերակ չէ. ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյան

ՍԴ և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծումն այնքան էլ ընդունելի տարբերակ չէ. ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյան

Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը հայտարարեց, որ իր համար այնքան էլ ընդունելի չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը:

«Ներկայումս Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք, և, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները, և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանը՝ հավելելով, որ այդ հարցը որոշողն ինքը չէ:

Ըստ նրա՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:

Թեմայի այլ նորություններ