Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով. Երևանի քաղաքապետի հանձնարարականները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով. Երևանի քաղաքապետի հանձնարարականները

Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով. Երևանի քաղաքապետի հանձնարարականները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել և հետաքրքրվել մյուսների ընթացքով: 
 
Այսպես, Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով: Այս շաբաթվա ընթացքում կտնկվի շուրջ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկы այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում:
 
«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները նվիրաբերել է Ուկրաինայի հայերի միությունը, և դրանց տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:
 
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նորովի: Քաղաքապետն առաջարկվել է ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:

Թեմայի այլ նորություններ