Սահմանային կետերում ջրի որակի հարցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Սահմանային կետերում ջրի որակի հարցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է

Սահմանային կետերում ջրի որակի հարցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանային կետերում ջրի որակի մոնիթորինգի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացնում է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ հանրապետությունում ջրի որակի խնդիրը մշտապես եղել է իրենց գերատեսչության ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում ջրի որակի դիտարկման համակարգն աստիճանաբար բարելավվել է, ընդլայնվել է, զարգացել են կարողությունները:

«Սահմանային փոփոխություններից ելնելով՝ խստացրել ենք հսկողությունը, ընդլայնել ենք դիտարկումներն այն հատվածներում, որոնք մինչ այդ չեն համարվել ճնշումային, դրանք համարվել են ակունքային, մաքուր հատվածներ: Ներկայում ավելի ինտենսիվ են կատարվում մոնիթորինգի աշխատանքները: Նոր դիտակետեր ենք ավելացրել:  Այդ ուղղությամբ նախարարությունը նախատեսել է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր, որպեսզի կարողանանք վերհանել ջրի որակի հետ կապված հնարավոր խնդիրները սահմանային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված»,-ասաց Գայանե Շահնազարյանը: Նրա խոսքով, ներկայում ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր սահմանային կետերում ջրի որակի հետ կապված որևէ բացասական փոփոխություն չի դիտվել: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար վերաբաշխումներ է կատարել հատկացված բյուջեում:

«Նախարարությունը 38 մլն դրամի չափով գումար է նախատեսվել մոնիթորինգի համակարգը զինելու, նոր սարքավորումների ձեռքբերման համար: Այստեղ ջրի որակը ստուգելուց բացի, ուշադրության կենտրոնում կլինի ռադիոակտիվ աղտոտվածության խնդիրը: Հատուկ դոզաչափերի ձեռքբերմամբ հնարավոր կլինի համապարփակ մոնիթորինգ անել»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ