Սահմանամերձ Խնձորուտում և Բարձրունիում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. առուներ են ցամաքել. մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Սահմանամերձ Խնձորուտում և Բարձրունիում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. առուներ են ցամաքել. մարզպետ

Սահմանամերձ Խնձորուտում և Բարձրունիում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան. առուներ են ցամաքել. մարզպետ

Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Խնձորուտում և Բարձրունիում, ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Մարզպետը նաև նկատեց, որ ոռոգման խնդիրն ամբողջ երկրում կա, հարցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, և այժմ փորձ է արվում խնդիրը լուծել սուբվենցիոն ծրագրերով:

«Այս պահի դրությամբ չեմ ասի, որ մեծ է խնդիրը, բայց առկա է: Լրացուցիչ միջոցներ ենք մտածել, որ համայնքի շահառուներին, բնակիչներին հասցնենք ոռոգման ջուրը, բայց, դե, ուսումնասիրություններ են իրականացվում: Հիմա հնչեցնեմ պատասխան, որ այս եղանակով խնդրին լուծում կտանք, ճիշտ չի լինի, քանի որ դեռևս ուսումնասիրության փուլում է»,- ասաց նա:

Մարզպետը կարծիք հայտնեց, որ ուսումնասիրությունն այս շաբաթ կավարտվի, ինչից հետո պետք է այցելել այն տարածքներ, որտեղից ենթադրվում է, որ հնարավոր կլինի ջուր բերել՝ ավելացնելով ջրի ծավալը դեպի շահառու, բնակիչ:

«Մենք ունենք առուներ, որոնցում նախկինում ջուր է եղել, հիմա չկա, ցամաքել են: Դրա համար բարդ, շատ բարդ խնդիր է»,- ասաց մարզպետը:

Թեմայի այլ նորություններ