Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի:

Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ վարչապետի խոսքի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտում անում՝ Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ այդ հատվածում  և սահմանապահներ կան, և նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ:

Նա վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

Թեմայի այլ նորություններ