Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ. Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    70%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    63%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ. Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ. Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, անցկացրել է հերթական նիստը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ  ՀՀ Արդարադատության նախարարության լրատվության բաժնից։

Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների և հասարակական կազմակերպության նախագահի  կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։  

Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի  շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է  սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։

Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

✅Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Այսօր հեռավար ձևաչափով...

Опубликовано Ռուստամ Բադասյան Rustam Badasyan Суббота, 22 августа 2020 г.

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝

- Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ։
- ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։

Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները:

Երկար մտածելուց ու այլ ՀԿ-ների հետ քննարկելուց հետո որոշեցի կողմ քվեարկել այս որոշմանը: Հավատացած եմ, որ փոփոխության վերջնական ընդունման դեպքում արդարադատությունը և, մասնավորապես, սահմանադրական արդարադատությունը ավելի հասու և արդյունավետ կդառնա:

 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝ -...

Опубликовано Daniel Ioannisyan Суббота, 22 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ