Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան

Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան

«Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան»։

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ արձագանքել է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ-ին տա նաև տարիների ընթացքում փոխանցված գումարի դիմաց զենք։ «Տարիներով գումարներ ենք փոխանցել, որ զենք տա, բայց չենք ստացել։ Ստանանք, ի վերջո։ Մեզ ՌԴ-ից պետք է զենք և զորք, դիտորդ կարող ենք Զանզիբարից էլ բերել»,- ասել է նա։

Գայանե Աբրահամյանն էլ նկատել է, որ, չնայած փոխանցված զենքի դիմաց խոստացված զենքը Հայաստանը չի ստացել, այնուամենայնիվ, այդ գումարի վարկի տոկոսները ՀՀ-ն շարունակում է վճարել։

Նշենք, որ նույն հաղորդման շրջանակներում Արա Պապյանը նաև հայտարարել է՝ «Ռուսաստանում «Արցախը Հայաստան է» արտահայտությունը հնչեցնելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: 

Ըստ նրա՝ դա սահմանված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ընդունած ստրատեգիական գործընկերության հայտարարությամբ։

«Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է կանգնած, Հայաստանի թիկունքին պետք է ՌԴ-ն կանգներ, չի կանգնում։ Անցած տարի են այդ հայտարարությունը ընդունել՝ 43 կետից բաղկացած, որն ավելի խորն ու ընդգրկուն հարաբերություններ ունի իր մեջ, քան Հայաստանի հետ։ Անգամ Ռուսաստանի տարածքում չես կարող հայտարարել՝ «Արցախը Հայաստան է», քրեորեն պատժելի է, դա ամրագրված է հայտարարությամբ»,- ասել է նա։

Ըստ Պապյանի՝ նշված հայտարարության մեջ ընդգծված է, որ կողմերի քաղաքացիները իրավունք չունեն կասկածի տակ դնել պետությունների տարածքային ամբողջականությունը, իսկ ասել, որ «Արցախը Հայաստան է», նշանակում է՝ կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Նախադեպեր կան, հարցրեք՝ հայ համայնքին ոնց են ճնշում, չեն թողնում՝ մի միջոցառում անեն, համերգ, վերջերս «Նժդեհ» համույթի համերգը չեղարկեցին։ Դա պետությունն է արգելում, ոչ թե թաղի տղերքը»։ 

Պապյանը կարծում է, որ Ռուսաստանը չի ուզում և չի կարողանում որևէ բան անել ընդդեմ Ադրբեջանին։

«Այսօր նա անկարող պետություն է, Թուրքիայի մասին էլ չեմ ասում, Ադրբեջանն էլ չի ենթարկվում իրեն։ Փաստ է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում։ Լաչինի միջանցքում 2,5 կմ ճանապարհին մոտենալու դեպքում պետք է կրակեին վերև, թող կրակեին էկոակտիվիստներին, տեսնեմ՝ ով էր մոտ գալու»,- նշել է նա։

Թեմայի այլ նորություններ