Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով

Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ շատ երկրներ նշում են Հաղթանակի օրը: Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նշենք, որ Կարմիր հրապարակում շքերթին ներկա են Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահները։

Թեմայի այլ նորություններ