Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Գայանե Գաբրիելյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Գայանե Գաբրիելյանին

Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Գայանե Գաբրիելյանին

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և  արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։

Գայանե Գաբրիելյանին  վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման  գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։

Թեմայի այլ նորություններ