Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են առաջին կիսամյակի աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են առաջին կիսամյակի աշխատանքները

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են առաջին կիսամյակի աշխատանքները

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնել, որ ռազմական ոստիկանությունը, իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։

Թեմայի այլ նորություններ