Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթունի հետևանքով կա զոհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    59%
    20 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթունի հետևանքով կա զոհ

Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթունի հետևանքով կա զոհ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիչ՝ ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962թ․) դին։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր: 

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։

Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Թեմայի այլ նորություններ