Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն․ որից հետո միայն կարող ենք կա՛մ դատապարտել ոստիկաններին, կա՛մ ասել՝ լավ եք աշխատել. «Իմ քայլի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն․ որից հետո միայն կարող ենք կա՛մ դատապարտել ոստիկաններին, կա՛մ ասել՝ լավ եք աշխատել. «Իմ քայլի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար, վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ դրել է: Ոստիկանները, կնոջ թևից բռնած, փորձում էին բերման ենթարկել, կինը գոռում էր, հայտարարում, որ թևը կոտրված է։ Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ դիմակ չդրած կինը փախուստի է դիմել։ Ավելի ուշ  ոստիկանները, կնոջ թևերից բռնած, նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

Արդեն որերորդ անգամ համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, որ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին դիմակ չկրելու համար: Այդ մասին ԱԺ նիստի մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ ոստիկանները լավագույն դեպքում կարող են տուգանել քաղաքացիներին, բայց ո՛չ բերման ենթարկել: «Ես դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում Ձեզ, պարոն Միրզոյան, միանալ և պահանջել նշանակել ծառայողական քննություն»,- ասաց Մարուքյանը:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ է եղել: «Բոլոր փաստերով ծառայողական քննություն է իրականացվում, և միայն դրանից հետո կարող ենք դատապարտել կամ չդատապարտել: Տեսանյութերը մոնտաժված են, նախապատմությունը ոչ ոք չգիտի: Թող օբյեկտիվ քննություն իրականացվի, որից հետո կա՛մ կդատապարտենք ոստիկանությանը, կա՛մ կասենք՝ լավ եք աշխատել»,- ընդգծեց նա: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ եթե քաղաքացու իրավունքները խախտվել են, նա իրավունք ունի դիմելու համապատասխան մարմիններին, սակայն գնահատական պետք է տալ միայն ծառայողական քննությունից հետո: «Էդպես չի կարելի ասել՝ դատապարտում ենք, ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը»,- ասաց նա:

 

Թեմայի այլ նորություններ