Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում:
 
Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական տիրույթում են, բայցև պահանջում են մանրակրկիտ քննարկում և լուծումների նախանշում, որոնք հետագա փուլերում թույլ կտան պահպանել բարեփոխումների տրամաբանությունը:
 
Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ այս հանդիպմամբ տրվում է փորձագիտական քննարկումների շարքի մեկնարկը, որի շրջանակներում առանձնացվելու են նախարարությանն առնչվող թիրախային հարցեր: Սա թույլ է տալու օրենսդրական զարգացումներին զուգահեռ ունենալ նաև նախարարության կազմավորման գործնական պատկերի տեսլականը:
 
ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:
 
Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, դիտարկվել են Ներքին գործերի նախարարության քաղաքականության մշակման գործառույթին, անձնակազմի կառավարմանը և ռեսուրսների բաշխմանն առնչվող մի շարք հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Միգրացիայի ծառայության, Եվրոպական Միության, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, ԻՍԻԹԱՓ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
 
Հանդիպումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

Թեմայի այլ նորություններ