Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ

Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’Արգոևիի հետ:
 
Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի, Իլ դը Ֆրանս շրջանի, ինչպես նաև Պլեսի Ռոբինսոնի, Դրագինյանի, Անտոնիի հետ:
 
«Քաղաքների առջև ծառացած խնդիրները միանման են, և համագործակցության ցանկացած ծրագիր գործընկեր քաղաքների ու տարածաշրջանների հետ, կարծում եմ, համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու ևս մեկ հնարավորություն է: Այս տարվա ապակենտրոնացված համաժողովի ժամանակ մենք կկարողանանք նախանշել այն կարևորագույն ուղղությունները, որոնք կապահովեն կայուն և արդյունավետ գործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևին իր հերթին նկատել է, որ համագործակցության ուղղություններն ընդլայնելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար մեծ հնարավորություն կա:
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այս տարվա հունիսին նախատեսվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի վերաբերյալ:
 

Թեմայի այլ նորություններ