Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ երեկ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։ 

16000 ազգաբնակչություն սպասարկող Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան, որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին:

Պատասխանատուները շրջել են կառույցներում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել շենքերի վերանորոգմանն առնչվող ծրագրերն ու տարբերակները։

«Մեր երկու պոլիկլինիկաներն էլ գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածներում և բավական թվով ազգաբնակչություն են սպասարկում, շատ ուրախալի է, որ կառավարությունը գումարներ է հատկացնում առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով: Լիահույս ենք, որ կառավարության, առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև այս բուժհաստատությունների արդիականացման ծրագրերը ևս»,- նշել է Շիրակի մարզպետը։

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքի վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ Կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, քննարկվում է նաև Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի շենքի ուժեղացման-վերականգնման աշխատանքներն ընդգրկել առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագիր։

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Թեմայի այլ նորություններ