Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից։

Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր: Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի:

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են: Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։

Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեի 5 տարածքային ստորաբաժանումից 2-ը միավորվել են 1-ում, այժմ գործում է 4 տարածքային ստորաբաժանում:

Վարչապետը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում նախատեսված մի շարք միջոցառումների կատարման ժամանակացույցի փոփոխության պատճառներով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ և նշել, որ այժմ կոմիտեն աշխատում է թե՛ ընթացիկ, թե՛ հաշվետու շրջանում նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և աշխատանքները կազմակերպել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Թեմայի այլ նորություններ