Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամայանի ներկայացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին երեք հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության կողմից:

Համաձայնագրի նպատակն է համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին: Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաեւ անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների եւ գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ