Քննարկել են Երևանում կայանալիք՝ բռնցքամարտի ԵԱ նախապատրաստական աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քննարկել են Երևանում կայանալիք՝ բռնցքամարտի ԵԱ նախապատրաստական աշխատանքները

Քննարկել են Երևանում կայանալիք՝ բռնցքամարտի ԵԱ նախապատրաստական աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները:  

Առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 35 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի մոտավորապես 280 բռնցքամարտիկ: Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակցույցի: Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողության, մարզիկների տեղակայման, անվտանգության, առաջնության լուսաբանման հետ կապված հարցեր: Մասնավորապես, Կարապի լճի հարակից տարածքում կստեղծվի ֆան-գոտի, տեղադրվելու է մեծ էկրան:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պետք է արդյունավետ աշխատել բոլոր նախանշված ուղղություններով՝ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Թեմայի այլ նորություններ