Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:

«Փոխվարչապետն անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկայի առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին: 

Թեմայի այլ նորություններ