Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կառավարության լրատվության բաժնից։

Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:

Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում:

Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ