Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ անցկացված մաքսային հսկողության` անձնական մաքսային զննման արդյունքում վերջինս հագուստի գրպաններից դուրս է բերել և ներկայացրել է 6 պոլիէթիլենային փաթեթ` 358 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածների պարունակությամբ:

Փաստի առթիվ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով  հանցագործության հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում  քաղաքացի Կ.Գ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ