Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետը

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետը

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ հարցաքննվեմ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց ընդդիմությանը գալ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:

Թեմայի այլ նորություններ