ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին. քննարկվել է հարկային ոլորտի համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին. քննարկվել է հարկային ոլորտի համագործակցությունը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին. քննարկվել է հարկային ոլորտի համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:

Կողմերն ավարտված են գնահատել փորձնական ծրագրով նախանշված մի շարք միջոցառումներ և փաստել՝ չկատարված միջոցառումները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: 

Հանդիպմանը շեշտվել է, որ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում մշակել նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ հարթակում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

Թեմայի այլ նորություններ