Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (16.07.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (16.07.2021)

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (16.07.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Օձերի համաշխարհային օրը (World Snake Day) 
  • Ծովախոզուկների արժեվորման օրը (Guinea Pig Appreciation Day) 

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Մանուան փոխանցելու օրը (Manu a Cession Day) 
  • ԱՄՆ - Հաճախորդների հետ ծանոթանալու օրը (National Get to Know Your Customers Day) 
  • ԱՄՆ - Եգիպտացորենով ալադիի оладий ազգային օրը (National Corn Fritters Day) 
  • ԱՄՆ - Թարմ սպանախի օրը (Fresh Spinach Day) 
  • ԱՄՆ - Անձնական խոհարարի ազգային օրը (National Personal Chef Day) 
  • Բոլիվիա - Լա-Փազի օրը (La Paz Day) 
  • Հոնդուրաս - Ճարտարագետ-շինարարի օրը
  • Շվեյցարիա - Վերբիերի փառատոնը (Verbier Festival) 
  • Չիլի - Կարմել լեռան Աստվածամոր տոնը (Feast of Our Lady of Mount Carmel) 
  • Պերու - Դել Կարմեն կույսի տոնը (Fiesta de la Virgen del Carmen) 
  • Ռուսաստան - Ասֆալտին նկարելու օրը
  • Ռուսաստան - Համով կերակրի օրը
  • Վրաստան - Հոգևոր սիրո օրը (Գրեգետոբա) 
  • Ուկրաինա - Հաշվապահի և աուդիտորի օրը
  • Ուկրաինա - Դդումի օրը
  • Ֆրանսիա - Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ։
2002 - Վաշինգտոնի կենտրոնում արտառոց թանգարան է բացվում՝ նվիրված միջազգային լրտեսությանը։
1999 Բիլ Գեյթսի սեփականություն «Մայքրոսոֆթ» ընկերության ակցիաների գինը հասավ 100 միլիարդ դոլարի։
1990 - Հայտնաբերվում է Սատուրնի արբանյակ Պանը։
1979 Սադամ Հուսեյնը դառնում է Իրաքի նախագահ։
1966 - Հիմնվում է Էրիկ Կլեպտոնի «Cream» խումբը։
1965 - Հայտնագործվում են Մարսի խառնարանները։
1951 - Հրատարակվում է Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը։
1923 Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելում է մոլի խաղերը։
1909 - Հիմնվում է «Audi» ընկերությունը։
1877 - Տեղի ունեցով Ուիմբլդոնի թենիսի առաջնության առաջին եզրափակիչը։

  • Հաղթող է դառնում Սփենսեր Գորը։

1782 - Առաջին անգամ ցուցադրվում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերան։
1661 - Շվեդիայում թողարկվում են Եվրոպայի առաջին թղթադրամները։
1439 - Անգլիայում արգելում են համբուրվելը։

  • Որոշման պատճառը ժանտախտի համաճարակն էր։

622 - Իսլամական օրացույցի սկիզբը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Անդրոս Թաունսենդ, անգլիացի ֆուտբոլիստ
1989 Գարետ Բեյլ, ուելսցի ֆուտբոլիստ
1988 - Սերխիո Բուսկետս, իսպանացի ֆուտբոլիստ
1981 - Զաք Ռենդոլֆ, ամերիկացի բասկետբոլիստ
1968 - Լարի Սանգեր, ամերիկացի փիլիսոփա
1967 - Ուիլ Ֆերրել, ամերիկացի դերասան, դրամատուրգ
1964 - Աշոտ Անաստասյան, շախմատի գրոսմայստեր
1964 - Նինո Բուրջանաձե, վրաց քաղաքական գործիչ
1962 Գրիգորի Լեպս, ռուս երգիչ
1953 Պավել Գլոբա, աստղագետ
1937 - Ադա Ռոգովցևա, ուկրաինացի դերասանուհի
1936 - Նորատ Տեր-Գրիգորյանց, գեներալ-լեյտենանտ

ՌՍՖՍՀ գեներալ, ով 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ Աֆղանստանում եւ խորհրդային ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թ. Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը՝ ստանձնեց Հայկական բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թթ. Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ եւ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թ. նա պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թ., թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն եւ այժմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ է:

1932 - Վիլեն Նիկողոսյան, մանրէաբան
1931 - Վիկտոր Բալայան, հայ արձակագիր, լրագրող
1893 - Շարա Տալյան, երգիչ

Շարա Տալյան, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարիաննա Սեդմարի ամուսինը։ Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետեւորդներից է։ Նրանք, ովքեր լսել են Կոմիտասի անմահ երգը, պահպանված ձայնագրությունները, պիտի կարողանան նկատել, որ թեեւ Շարա Տալյանի երգեցողության ոճն ունի իր ուրույն, միայն իրեն հատուկ ու եզակի երանգը, սակայն նա հիմնվում է կոմիտասյան երգեցողության սկզբունքային դրույթների ու առանձնահատկությունների վրա։ Ինքն էլ զբաղվել է հայ երգի կատարման տեսական հարցերով։ Կարեւորում էր երկար տեւողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները: Մեծ արվեստագետը երկար տարիներ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1955 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը։

1872 - Ռուալ Ամունդսեն, նորվեգացի բնախույզ
1860 - Հանս Օտտո Հարրի Եսպերսեն, դանիացի լեզվաբան
1746 - Ջուզեպպե Պյացցի, իտալացի մաթեմատիկոս, աստղագետ

Թեմայի այլ նորություններ