Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է։

«Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից նշեցին, որ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։

Թեմայի այլ նորություններ