Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում

Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում:

Նորակառույց 3.5 կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի կենտրոնական 6 փողոցներով: Տեղադրվելու են 32 նոր հենասյուներ՝ էներգոխնայող լուսադիոդային լամպերով, ևս 42-ը վերանորոգվելու են: Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը 60%-ով լուսավորված կլինի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Թեմայի այլ նորություններ