Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար. Արցախի նախագահ

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդես է եկել ուղերձով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին:

Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում:

Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:

134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին:

Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ:

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբևէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։

Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների:

Աստված պահապան հայ ազգին»։

Թեմայի այլ նորություններ