Ովքեր պատասխանատու են «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի համար, դատվելու են, հատիկ-հատիկ հետևներից կգնանք. ԱԺ փոխնախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ովքեր պատասխանատու են «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի համար, դատվելու են, հատիկ-հատիկ հետևներից կգնանք. ԱԺ փոխնախագահ

Ովքեր պատասխանատու են «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի համար, դատվելու են, հատիկ-հատիկ հետևներից կգնանք. ԱԺ փոխնախագահ

«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատելու համար, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ին հրամայեցին Երևանի փողոցներում կազմակերպել ՀՀ քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են»:

Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Վերջինս շարունակեց. «Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել, տիրացել ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվում են և չեն մարսելու այդ գողացվածը»:

Հակոբ Արշակյանը, մատնանշելով ընդդիմությանը, նշեց, որ աջ մասում նստած ընդդիմադիր խմբակցության թե ո՞ր անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները:

«Եվ, այո՛, հատիկ-հատիկ բոլորի հետևից կգնանք՝ և՛ արդեն գործող գույքի ապօրինի բռնագանձման օրենքների շրջանակներում, և՛ մի շարք այլ օրենքների շրջանակներում, այդ թվում՝ քրեական, նրանք պատասխանատվություն կկրեն: Իսկ եթե ձեր գործընկեր Աղվան Վարդանյանը կցանկանա համագործակցել իրավապահ մարմինների հետ և իր ունեցած տեղեկությունների շրջանակներում մատնացույց անել ձեր խմբակցության այդ անդամներին, ում դեռ չեն հասցրել իրավապահները մոտենալ, մեծ ուրախությամբ, կարծում եմ, իրավապահները դա կընդունեն որպես օգնություն»,- շեշտեց նա:

Թեմայի այլ նորություններ