Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման գործում. Վահե Ղազարյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ծնունդը, հայոց պետականության վերականգնումն ու հաստատումը հայ ժողովրդի բազում սերունդների երազանքն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսի 28-ին:

Իրականություն դարձավ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերի, հազարավոր հայորդիների մեծ սխրանքի, ինքնիշխան պետությանն իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների նվիրումի շնորհիվ:

Հայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար: Անկախ պետականությունն այլևս համազգային գաղափար էր, որն աշխարհի հայերին ապրեցնում է արդեն դարից ավելի՝ բոլոր ձեռնարկները մղելով մեկ թիրախի, ապահովելով ազգային միասնականություն և միասնական նպատակներ:

Մեծ տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին, որի ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման և ամրապնդման, հայրենիքի սահմանները պաշտպանելու, երկրում հասարակական կարգ և օրինականություն ապահովելու գործում:

Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս՝ մեր պետության ծննդյան օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, շենացում, իրականացում մեր ազգային իղձերի ու ծրագրերի»:

Թեմայի այլ նորություններ