Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 9-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 9-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 9-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում սեպտեմբերի 9-ի, ժամը 11։00-ի դրությամբ: COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ Եվրոպական միությունից և ԱՀԿ-ից։ Ինչպես դպրոցներում պահպանել հակահամաճարակային կանոնները։ Երևանի փոխքաղաքապետ. «Ուսումնական այս տարում ծնողները մեզ են վստահելու ոչ միայն իրենց երեխաների կրթությունը, այլև առողջությունը»։ Ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին։ ՍԱՏՄ ստուգայցն այսօր արձանագրել է բացառիկ արդյունք՝ խախտումներ չկան։ Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել կորոնավիրուսային համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: 

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ճեպազրույցը

  • «Մարտի 1»-ի գործով դատավարությունը վերածվել է ֆարսի. Անդրանիկ Քոչարյան։ Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։ Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին։ Կա՛մ դատավորը պետք է արագ մտնի դատաքննության փուլ, կա՛մ Ռ. Քոչարյանը էլ չխոսի քաղաքականություն վերադառնալուց։ Ամեն ինչ անելու ենք, որ Ապրիլյանի զոհերի հարազատները ծանոթանան զեկույցի բոլոր մանրամասներին։ Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր Կարապետյանին ասել՝ տղա ջան, խի՞ ես վրիպել։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ

  • Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մրցավազքի մեջ մտնել, ներսում խաղեր տալ. Սամվել Բաբայանը՝ պատգամավորներին: «Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից». Սամվել Բաբայանը պատգամավորներին խնդրեց «բամբիտ» չանել։ Եթե չստացվի, մենք հեռանալու ենք առանց դուռը շրխկացնելու։ Սամվել Բաբայանը պարզաբանեց Շահումյանի շրջանի հետ կապված իր սկանդալային հայտարարությունը։ Սամվել Բաբայանն անդրադարձավ Աննա Հակոբյանի՝ Արցախի զորամասերից մեկում անցկացված հավաքին։ Ինչ լիազորություններ են տրված Արցախի Անվտանգության խորհրդին․ պարզաբանում է Սամվել Բաբայանը։

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ են հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով։ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Կոնդ թաղամասի վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ը և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունները. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը: Ռոմանոս Պետրոսյանը առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։ Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին։ ՀՀ Կառավարության տեսանյութը օրերս գործարկված հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի մասին։ Հանրային խորհրդի նախագահ Ս․Սաֆարյանի արձագանքը 1in.am լրատվական կայքի յութուբյան ալիքը հանրությանն անհասանելի դարձնելու կապակցությամբ։ Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառմանը: ԱՀ Նախագահը հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ։ ՀՀ-ն ու Արցախը շարունակում են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի ներդաշնակեցման քայլերը։ Մարտի 1-ի գործի քննությունը տարան ձախողման. ովքեր են պատասխանատուները: «Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին։ Մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն ԱԻՆ-ում։ «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ է ստեղծվել: Ղեկավար է նշանակվել Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Երևանը՝ զբոսաշրջության և համագործակցության համաշխարհային համաժողովի մասնակից։ Gucci-ի հայազգի մոդել Արմինե Հարությունյանը՝ միջազգային մամուլի էջերում։ Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին։ Եկամտաբեր տավարաբուծություն. Հայաստանում ստեղծվում է տոհմային տավարաբուծության բազա. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ՊԵԿ-ի պարզաբանումը հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ։ Նոր տեսակավորման կենտրոններ մարզերում, սպասարկման գրասենյակների պայմանների բարելավում, դուստր ձեռնակություններ ԱՄՆ-ում և Չինաստանում. մշակվում է «Հայփոստ»-ի վերափոխման ռազմավարությունը: Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայի մեր հայրենակիցներին։ ՊԵԿ-ի պարզաբանումը հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ։ Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտը մաքրվում է։ Դժգոհողներ էլ կլինեն, ուրախացողներ էլ․ ինչպիսի՞ հետևանքներ կունենա Սևանա լճում արդյունագործական որսի նոր կարգի ներդրումը: Լոռու մարզի փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի հյուրը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր։ Եռաբլուրում հողին հանձնվեց Հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր Հակոբ Տաղլյանի դին․ ՀԺՇ։ Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան:
  • Ուժեղ, պաշտպանված և դիմակայուն համայնք ունենալը առաջնային կարևորություն և նշանակություն ունի. ուրախ ենք հայտնել, որ Տավուշի սահմանամերձ ութ համայնքների թաքստոցներն համալրվել են կենսական անհրաժեշտության պարագաներով։ Հիմնովին ասֆալտապատվեց Անդրանիկի պողոտայից դեպի Ջրառատ թաղամաս տանող անանցանելի ճանապարհատվածը, որը վերջին անգամ նորոգվել էր 90-ական թվականներից առաջ։

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը։ Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը։ Կոռուպցիոն չարաշահումներ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից։ Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն։ Մեղադրանք է առաջադրվել «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» և ևս 11 անձի։ Մալաթիայում՝ ջրանցքում, ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ է հայտնաբերվել: Արձանագրված ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով։ Արմավիրում ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ