Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 8-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 8-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 8-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Տեսչական մարմինների ստուգումներն ամփոփ: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում սեպտեմբերի 8-ի դրությամբ: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: 3 հարց COVID-19-ի մասին. պատասխանում է ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը: ԱԱՏՄ «թեժ գծով» ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել: Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում այնուամենայնիվ արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը: 

Զինված ուժեր

  • Կրակային պատրաստության պարապմունք: 1-ին զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ: Խաղաղապահ ուժերի բրիգադում նշվել է ինժեներական զորքերի օրը: ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախում:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Առաջին 3 միավորը․ Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան հեռանկարներ» փառատոնին բացման համերգի համար: Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի բաժնի պետը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Գինեգործական թանգարանի բացումից մինչև այգիների ընդլայնում. կկատարվի շուրջ 1,6 մլրդ դրամի ներդրում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել: Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի քաղաքացիների օգտահաշիվները: Արցախում պարգևատրումներ կլինեն հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ․ ԱՀ Նախագահ: Արցախում մեկնարկել է "Պատանի պաշտպան 2020" ճամբարի երկրորդ հոսքը: Նիդերլանդներից՝ Հայաստան. ինչպե՞ս Նարեկ Արամյանը վերադարձավ հայրենիք, հիմնեց տեխնոլոգիական ընկերություն և ստեղծեց աշխատատեղեր: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը, բիզնեսի պլանավորման և կառավարման առանձնահատկությունները: Երեկ Բերդ քաղաքում աննախադեպ համերգ էր, աննախադեպ տրամադրություն: Մշակույթը թիկունքում ավելի լայնամասշտաբ ու սպասված է դառնում: Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը․ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել: Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը:
  • Մարտի 1-ի գործով արդարադատությունից խուսափելու միտում եմ տեսնում. Ռուստամ Բադասյան: Ժողովրդավարությունը ավելորդ տեխնիկական աշխատանք չէ. Ավագանու լավ անդամին կփոխարինի լավագույնը: Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող. Գալստյան: Բիզնես վարկերը առաջանցիկ աճ ունեն: Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով: Քննարկվել է ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) ֆինանսավորումն ավելացնելու մասին: Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացվող կադրային խորքային բարեփոխումների ու նոր քաղաքականության ներդրման արդյունքում կազմավորված ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատն իր ողջ հզորությամբ արդեն գործում է մոտ 10 օր: Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
  • Անկախության տոնին ընդառաջ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է «Անկախության երանգները» խորագրով ֆոտոմրցույթ: Սյունիքի Տեղ համայնքի փոքրիկները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն: Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված բերդը»: Ծիծեռնակարբերդում ավարտվել են ինքնահոս եղանակով ոռոգման աշխատանքները: Կապիտալ ասֆալտապատվում են Բուժականի ներհամայնքային ճանապարհները, իսկ դպրոցում կիրականացվեն միջանցքների վերանորոգման աշխատանքներ՝ 5 մլն դրամ արժողությամբ: Մեծավանում սեպտեմբերի 5-6-ը անցկացվեց Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը։ Այն կազմակերպվել էր մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ և արժանացել մարզի ղեկավարի հավանությանը:  Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում: Լուրեր համայնքներից. Վայոց ձորի մարզ, Եղեգիս - Սալլի, Քարագլուխ: Գյումրին կաջակցի լիբանանահայերին:

Պատահարներ

  • Բացահայտվել են պաշտոնատար անձի հանցակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև պաշտոնատար անձին կաշառք տալու և ստանալու դեպքեր: Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հայտարարություն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի մասին: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար: Կեղծ ապրանքագրով ՀՀ է ներմուծվել ավտոմեքենայի շարժիչային յուղեր: Նոր սերնդի լուսացույցեր կտեղադրվեն:
  • Մալաթիայի ոստիկանները հաղորդման հաջորդ օրը բացահայտեցին 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով 2019 թվականից հետախուզվողը. նա կալանավորված է: Պատահաբար արձակված կրակոցից տղամարդը մահացել է․ Գավառի ոստիկանների բացահայտումը: ՊՊԳՎ Հրազդանի և ոստիկանության Չարենցավանի բաժինների ծառայողները 11 փաթեթ մարիխուանա են հայտնաբերել: Լոկոմոտիվային դեպոյից գողությունը կանխվեց․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը: 78-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Դիլիջանի ոստիկանները գողություն ու գողության փորձ են բացահայտել:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ